«Ալ-Իթիհադի» ֆանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է 2024 թվականի «Ոսկե գնդակի» մասին։ Նրա կարծիքով՝ մրցանակը պետք է տրվեր բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորին։
«Վինիսուսը «Ռեալի» առաջատարն էր մրցաշրջանի բոլոր խաղում, նա որոշիչ դեր խաղաց կարևոր հանդիպումներում։ Ոչ ոք «Ոսկե գնդակին» ավելի արժանի չէր, քան նա։ Ես տխուր էի, որ նա չնվաճեց «Ոսկե գնդակը», — Բենզեմայի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ Վինիսիուսը երկրորդ տեղն է զբաղեցրել «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում։ 2024 թվականին անհատական ամենահեղինակավոր մրցանակի դափնեկիր է դարձել «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էրնանդեսը։