Իսպանացի լեգենդար պաշտպան Սերխիո Ռամոսն առաջին գոլն է խփել մեքսիկական «Մոնտերեյի» կազմում:
38-ամյա Ռամոսը 57-րդ րոպեին գլխի հարվածով գրավել է «Սանթոս Լագունայի» դարպասը (4:2):
10 տուրից հետո Մոնտերեյը մեքսիկական Կլաուսուրայում 15 միավորով 9-րդ տեղում է։