«Բրայթոնը» կամային հաղթանակ տարավ Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչում՝ լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով առավելության հասնելով «Նյուքասլի» նկատմամբ։
Տանտերերը հաշվի մեջ առաջ անցան 22-րդ րոպեին՝ Ալեքսանդր Իսակի 11-մետրանոց հարվածից հետո, սակայն «Բրայթոնը» պատասխանեց Յանկուբա Մինտեի (44′) և Դենի Ուելբեքի (114′) գոլերով։
Խաղն ավարտվեց թեժ մթնոլորտում․ 83-րդ րոպեին «Նյուքասլի» հարձակվող Էնթոնի Գորդոնը կարմիր քարտ ստացավ, իսկ 90-րդ րոպեին երկրորդ դեղին քարտով հեռացվեց «Բրայթոնի» պաշտպան Տարիկ Լեմպտին։
«Բրայթոնի» հաջորդ մրցակիցը կորոշվի ավելի ուշ։