Շվեյցարիայում վերսկսվել է ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատերի և ՈւԵՖԱ-ի նախկին ղեկավար Միշել Պլատինիի գործի քննությունը։
Associated Press-ի տեղեկություններով՝ շվեյցարական դատախազությունը դեռ 2022-ին բողոքարկել էր նրանց արդարացման որոշումը, սակայն դատական գործընթացը մեկնարկել է միայն այսօր։ Գործը քննում է Մուտենցեի դատարանը, իսկ դատավճիռը սպասվում է մայիսի 25-ին։
Բլատերը և Պլատինին մեղադրվում են ֆինանսական մեքենայությունների, փաստաթղթերի կեղծման և ՖԻՖԱ-ի միջոցների յուրացման մեջ։
Մասնավորապես, Պլատինիին մեղադրում են երկու միլիոն շվեյցարական ֆրանկի կասկածելի փոխանցման մեջ՝ կապված 2018 և 2022 թթ. ԱԱ-ի անցկացման ընտրության հետ։