Հայտնի է դարձել այն մրցավարի անունը, ով կսպասարկի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալ»-«Ատլետիկո» առաջին հանդիպումը։
Ինչպես տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը, մադրիդյան դերբին կսպասարկի մրցավարական թիմը՝ Կլեման Տուրպենի գլխավորությամբ։
«Ռեալ Մադրիդ»-«Ատլետիկո» առաջին հանդիպումը կկայանա երեքշաբթի օրը՝ մարտի 4-ին։
Պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց՝ «Ատլետիկոյի» մարզադաշտում։