«Մոնակոյի» սենեգալցի 21-ամյա հարձակվող Լամինե Կամարան հայտնվել է մի քանի թոփ ակումբների դիտակետում։
Այդ մասին հայտնում է Transfer News Live-ը։
«Տոտենհեմը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին» միացել են Եվրոպայի թոփ ակումբների ցանկին, ովքեր հետևում են ֆուտբոլիստի ելույթներին։
Ընթացիկ մրցաշրջանում նա «Մոնակոյի» կազմում դարձել է երկու գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: