Մադրիդի «Ռեալի» ներկայիս մարզիչ Կառլո Անչելոտին դժգոհ է Լա լիգայի խաղում «Բետիսից» կրած 1-2 հաշվով պարտությունից։
«Եթե այսպես խաղանք, երեքշաբթի օրը (Չեմպիոնների լիգայում «Աթլետիկոյի» դեմ) չենք հաղթի, դա հաստատ։ Հուսով եմ՝ այս խաղը մեզ խելքի կբերի»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։