«Սանթոսի» հարձակվող Նեյմարը ամռանը կարող է տեղափոխվել «Բարսելոնա», հաստատում է The Athletic պարբերականը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանական ակումբը և Նեյմարի ներկայացուցիչները քննարկում են 33-ամյա բրազիլացու հնարավոր վերադարձը։ Դեռ որոշումներ չեն կայացվել, բայց նման տեղափոխություն հնարավոր է։
Խոսքը 2025 թվականի հունիսին բրազիլական ակումբի հետ պայմանագրի ավարտից հետո ազատ գործակալի հիմունքներով տրանսֆերի մասին է։
Հաղորդվում է, որ Նեյմարը մոտիվացված է Աշխարհի առաջնությանը պատրաստվելու և վերակառուցված Կամպ Նոուում հանդես գալու հնարավորությունից: