«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի գավաթի մրցաշարի շրջանակում 3-1 հաշվով հաղթեց «Պլիմուտին», որն իր հերթին նախորդ տուրում մրցաշարից դուրս էր թողել «Լիվերպուլին»։
«Պլիմուտի» կազմում հանդիպման հաշիվը բացեց Տալովիերովը։ Գվարդիոլայի թիմի կազմում դուբլ գրանցեց երիտասարդ կիսապաշտպան Օ՛րայլին, ևս մեկ գոլ խփեց Կևին դե Բրույնեն։