«Կոմոյի» հարձակվող Ասան Դիաոն կարիերան կարող է շարունակել Անգլիայում։ Ըստ Caught Offside-ի, 19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»:
Իսպանացի վինգերի ծառայություններով հետաքրքրված է նաև «Նյուքասլը»:
Այս մրցաշրջանում Դիաոն «Կոմոյի» կազմում դարձել է 7 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրն իտալական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի կեսերը։