Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը նշել է, թե ում է համարում ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողը։
«Մի քանի տարի տանջվել եմ՝ խաղալով Մեսսիի դեմ։ Հիմա ես վայելում եմ նրա խաղը։ Նա երբևէ ֆուտբոլ խաղացած լավագույն խաղացողն է», – մեքսիկական «Մոնտերեյի» պաշտպանի խոսքերն է փոխանցում է Give Me Sport-ը։
Հիշեցնենք, որ Ռամոսն ու Մեսսին երկար տարիներ մրցել են Լա Լիգայում, իսկ ավելի ուշ դարձել են թիմակիցներ ՊՍԺ-ում։