«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Արտուրո Վիդալը պատմել է, թե կատալոնական ակումբի ներկայիս ֆուտբոլիստներից ով կարող է նվաճել «Ոսկե գնդակը»։
«Յամալը ֆենոմեն է, նա արդեն «Ոսկե գնդակի» ճանապարհին է։ Նա, անկասկած, այս տարի կնվաճի մրցանակը»,- «Կոլո-Կոլոյի» կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում RedGol-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 17-ամյա խաղացողը «կապտանռնագույնների» կազմում անցկացրած 34 խաղում դարձել է 11 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: «Ոսկե գնդակի» վերջին մրցանակաբաշխության ժամանակ Յամալը զբաղեցրեց 8-րդ տեղը։