Բրազիլական «Սանտոսի» հարձակվող Նեյմարը պատմել է, որ «Բարսելոնա» տեղափոխվելու համար մերժել է Մադրիդի «Ռեալի» շատ ավելի ձեռնտու առաջարկը։
Նեյմարը «Սանտոսից» «Բարսելոնա» է տեղափոխվել 2013 թվականի մայիսին։ Մինչ այդ «Ռեալը» բազմիցս դիմել էր «Սանտոսին»՝ Բրազիլիայի հավաքականի հարձակվողին գնելու առաջարկով, բայց մերժվել էր։
— «Ռեալից» ինձ դատարկ թուղթ էին առաջարկել, որ ես ինքս գրեի աշխատավարձի չափը։ Նրանք ասում էին, որ կարող եմ ստանալ այն ամենը, ինչ ցանկանամ։ Ես շատ էի դուր գալիս Ֆլորենտինո Պերեսին։ Բայց ես ամբողջ սրտով ուզում էի խաղալ «Բարսելոնայում»։ «Ռեալում» ես կարող էի երեք անգամ ավելի շատ գումար վաստակել, բայց այնտեղ խաղացել է Ռոնալդինյոն, իսկ ես ուզում էի խաղալ Մեսսիի հետ, — Նեյմարի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում։
Նեյմարը «Բարսելոնայում» հանդես է եկել 2013-2017 թվականներին՝ երկու անգամ հաղթելով Իսպանիայի առաջնությունը, ինչպես նաև Չեմպիոնների լիգան և ակումբային աշխարհի առաջնությունը։