Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Վեսթ Հեմ Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունել է «Լեսթեր Սիթիին» և երկու անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը:
Հանդիպման հաշիվը 21-րդ րոպեին բացել է տանտերերի կիսապաշտպան Տոմաս Սոուչեկը։ 43-րդ րոպեին «Լեսթերի» պաշտպան Յաննիկ Վեստերգաարդը դարձել է ինքնագոլի հեղինակ և ձևակերպել է հանդիպման վերջնական հաշիվը՝ 2:0։
«Վեսթ Հեմը» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 15-րդն է։ Թիմը 27 խաղում վաստակել է 33 միավոր։ «Լեսթերը» 27 խաղիցհետո ունի 17 միավոր և զբաղեցնում է 19-րդ տեղը: