Իտալիայի Ա Սերիայի 9-րդ տուրից հետաձգված խաղում «Բոլոնիան» այսօր սեփական հարկի տակ ընդունել է «Միլանին» և 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ:
Հանդիպման հաշիվը խաղի 43-րդ րոպեին բացել է «Միլանի» եզրային հարձակվող Ռաֆայել Լեաուն՝ գոլի հեղինակ դառնալոսվ Սանտյագո Խիմենեսի փոխանցումից հետո։ 48-րդ րոպեին «Բոլոնիայի» հարձակվող Սանտյագո Կաստրոն վերականգնել է հաշվի հավասարությունը։ 82-րդ րոպեին եզրային հարձակվող Դամ Ն’Դոյեն հաղթանակ է պարգևել «Բոլոնիային»։
⚽️ GOAL: Dan Ndoye
🇮🇹 Bologna 2-1 Milanpic.twitter.com/0WPW7DdFqQ— Goals Xtra (@GoalsXtra) February 27, 2025
«Բոլոնիան» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի վեցերորդ տեղում է: Թիմն ունի 44 միավոր։ «Միլանը» մնացել է 41 միավորով և նահանջել է ութերորդ տեղ։ «Ռոսոներիները» ութ միավորով հետ են մնում ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման գոտուց: