«Ինտերը» հետաքրքրություն է ցուցաբերում «Լիվերպուլի» 32-ամյա վինգեր Մոհամեդ Սալահի ծառայություններով։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ եգիպտացի ֆուտբոլիստն արդեն բանակցություններ է վարել եվրոպական մի քանի ակումբների հետ, որոնցից մեկը «Ինտերն» է։ Ներաձուրիները ցանկանում են պայմանագիր կնքել Սալահի հետ ընթացիկ մրցաշրջանի ավարտին, երբ ավարտվի նրա պայմանագիրը «Լիվերպուլի» հետ, քանի որ կարծում են, որ հարձակվողը հիանալի կերպով կհամապատասխանի իրենց խաղային համակարգին և կարող է դառնալ թիմի գլխավոր աստղը:
Այս մրցաշրջանում Սալահը բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 30 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 55 միլիոն եվրո: