Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան հաստատել է, որ Մադրիդի «Ռեալի» 32-ամյա դարպասապահ Տիբո Կուրտուան կվերադառնա հավաքական։
Դարպասապահը չի խաղացել «կարմիր սատանաների» կազմում 2023 թվականի ամառվանից՝ ազգային հավաքականի նախկին մարզիչ Դոմենիկո Թեդեսկոյի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։
«Նա [Կուրտուան] կվերադառնա։ Սա հիանալի նորություն է ողջ Բելգիայի համար: Ես միշտ Տիբոյին համարել եմ աշխարհի լավագույն դարպասապահը։ Ես գնացի Մադրիդ՝ զրուցելու նրա հետ «Մանչեսթեր Սիթիի» հետ «Ռեալի» խաղից առաջ։ Օգտվելով առիթից՝ խաղից մեկ օր առաջ տեսա նաև Կևին Դե Բրույնեին և Ժերեմի Դոկուին», — Գարսիայի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։
Բելգիայի հավաքականից Թեդեսկոյի հեռանալուց հետո Կուրտուան խոստովանել էր, որ կարող է վերադառնալ հավաքական։