«Ռոմայի» գերմանացի պաշտպան Մատս Հյումելսը գրառում է կատարել իր նախկին թիմակցի՝ Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ։
Հյումելսը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում կիսվել է Դորտմունդի «Բորուսիայի»՝ Մխիթարյանին նվիրված հրապարակմամբ, այն մակագրելով հետևյալ խոսքերով:
«Դուք անգամ չեք կարող պատկերացնել, թե որքան լավն էր Միկին այդ տարի»։ Ի պատասխան՝ Մխիթարյանը գրել է. «Շնորհակալ եմ լավ հիշողությունների համար, կարոտում եմ այդ օրերը»։
You have no idea how crazy good Miki played that year 💥🙌🏻 https://t.co/YRoUNtHTJL
— Mats Hummels (@matshummels) February 26, 2025
Հիշեցնենք, որ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում հանդես է եկել 2013-ից 2016 թվականներին։ Հայ կիսապաշտպանը գերմանական ակումբի կազմում մասնակցել է 140 հանդիպման՝ դառնալով 41 գոլի և 49 գոլային փոխանցման հեղինակ։