Մադրիդի «Ռեալը» պատրաստ է թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորին վաճառել Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկին։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի համաձայն՝ «սերուցքայինները» դեմ չեն լինի Վինիի հեռանալուն, եթե նրա դիմաց ստանան ռեկորդային 240 միլիոն եվրո։ Նշվում է, որ հավանական տեղափոխությունը կարող է կայանալ 2025 թվականի ամռանը։
Սա նշանակում է, որ տրանսֆերը կարող է դառնալ ամենաթանկը պատմության մեջ՝ գերազանցելով Նեյմարի տեղափոխությունը ՊՍԺ 222 միլիոն եվրոյով:
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա խաղացողը «արքայական» ակումբի կազմում մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։