Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Վինիսիուս Ժունիորի առաջին անգամ ավագի թևկապը կրելու մասին։
Երեկ՝ փետրվարի 26-ին բրազիլացի հարձակվողը թիմին խաղադաշտ դուրս բերեց՝ իր կարիերայում առաջին անգամ կրելով ավագի թևկապը։ Գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում «սերուցքայինները» նվազագույն հաշվով հաղթեցին «Ռեալ Սոսյեդադին»:
«Այժմ դու կարող ես խոսել մրցավարների հետ»,- գրել է Կրոսը սոցցանցում Վինիսիուսի գրառման մեկնաբանությունում։ 24-ամյա հարձակվողը պատասխանել է ծիծաղող էմոջիներով։
Վինիսիուս Ժունիորը «Ռեալում» հանդես է գալիս 2018 թվականից։ «Բետիսի» դեմ Լա Լիգայի առաջիկա հանդիպումը կարող է դառնալ ֆուտբոլիստի համար 300-րդ «արքայական» ակումբի կազմում: