«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին մեկնաբանել է Իսպանիայի գավաթի 2024/2025 մրցաշրջանի կիսաեզրափակչի առաջին խաղում գրանցված ոչ-ոքին: Մադրիդի «Ատլետիկոյի» հետ երեկ կայացած խաղն ավարտվել է 4։4 հաշվով։
«Սա ամենավատ արդյունքն է, երբ հաշվի մեջ առաջ ես լինում 4-2 հաշվով։ Նախինում մեզ հետ այդպես եղել է առաջնությունում: Պետք է զգույշ լինել նման պահերին։ Սրանք դասեր են, որոնք մենք պետք է քաղենք: Պետք է սովորենք վերահսկել գնդակը և հանդիպման վերջին րոպեներին մեր պաշտպանական գիծը շատ չբարձրացնել… Երբ առաջ ենք անցնում, պետք է ավելի հանգիստ լինել»,- Պեդրիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ այս խաղում «Ատլետիկոն» 6-րդ րոպեին առջևում էր 2:0 հաշվով, սակայն առաջին խաղակեսի միջնամասում կատալոնացիները կարողացել են վերականգնել հաշվի տարբերությունը։ Հանդիպման 74-րդ րոպեին կապտանռնագույններն արդեն հաղթում էին՝ 4:2, սակայն մադրիդցիները վերջնամասում հակահարված են տվել ու ոչ-ոքի կորզել՝ 4:4: