Հունգարիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Պուշկաշ Ակադեմիան» հյուրընկալվելիս մրցել է «Նիրեգհազայի» հետ և նվազագույն հաշվով զիջել է մրցակցին՝ դուրս մնալով հետագա պայքարից:
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը հյուրերի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ և մասնակցել է ամբողջ հանդիպմանը: