Ավարտվեց Սաուդյան Արաբիայի առաջնության 22-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպեցին «Ալ Վահդան» ու «Ալ Նասրը»։ Հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով՝ հօգուտ հյուրերի։
48-րդ րոպեին հանդիպման միակ գոլը խփեց «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը դարձավ նրա կարիերայի 925-րդ գոլը։ 90+9-րդ րոպեին Սադիո Մանեն գոլի հեղինակ դարձավ՝ իրացնելով 11 մետրանոցը։