«Արսենալի» պաշտպան Բեն Ուայթը Անգլիայի հավաքական չի հրավիրվել 2022 թվականից։ Հետո նա վաղաժամ լքեց Կատարում կայացած Աշխարհի առաջնությունը, իսկ հետո խնդրեց իրեն չհրավիրել հավաքական։
Սակայն, ըստ լրատվամիջոցների, իրավիճակը այժմ կարող է փոխվել։
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը դիտարկում է պաշտպանի` հավաքական վերադառնալու տարբերակը։ Մարզիչն ու ֆուտբոլիստն արդեն նախնական զրույց են ունեցել այս թեմայով։
27-ամյա Ուայթը այս մրցաշրջանում մասնակցել է «Արսենալի» 13 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ գրանցելով մեկ գոլային փոխանցում իր ակտիվում: