«Ռոմայի» մարզիչ Կլաուդիո Ռանիերին կիսվել է իր կարծիքով իսպանացի մարզիչ Սեսկ Ֆաբրեգասի հեռանկարների մասին, ով ներկայումս աշխատում է «Կոմոյում»։
«Հիմա մտածում եմ «Կոմոյի» հետ հանդիպման մասին։ Այս թիմը հիմա վերելքի վրա է, նրանք հիանալի են հանդես գալիս։
Ֆաբրեգա՞սը.․․ Սեսկը մի քանի տարի անց կդառնա Եվրոպայի լավագույն մարզիչներից մեկը։ Ես վստահ եմ դրանում»,- Ռանիերիի խոսքերն է փոխանցում Sky Sport Italia-ն:
Իտալիայի առաջնությունում «Կոմոն» ունի 28 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը։