«Բարսելոնայի» երիտասարդ կիսապաշտպան Պաբլո Տորեն դժգոհ է կատալոնական ակումբում ունեցած իր դերից և ցանկանում է հեռանալ։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը՝ Ժոան Լապորտայի և Դեկուի գլխավորությամբ, տեղյակ է Պաբլո Տորեի հետ կապված իրավիճակից և դեմ չի լինի նրա հեռանալուն։
Նշվում է, որ 21-ամյա խաղացողը առաջիկա ամռանը պատրաստ է փոխել ակումբյին գրանցում՝ լինի դա վարձակալության, թե ամբողջական տրանսֆերի միջոցով:
Պաբլո Տորեն «Բարսելոնա» է տեղափոխվել 2022 թվականին «Ռասինգից» 5 միլիոն եվրոյի դիմաց և համարվել է իսպանական ֆուտբոլի ամենախոստումնալից խաղացողներից մեկը:
Ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ իսպանացին «կապտանռնագույնների» կզմում մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։