ՊՍԺ-ի վինգեր Ուսման Դեմբելեն 2025 թվականի սկզբում շատ արդյունավետ է գործում: 27-ամյա ֆուտբոլիստն արդեն 16 գոլ է խփել միայն այս տարի:
Ինչպես հայտնում է Footmercato-ն, առաջատար հինգ առաջնությունների բոլոր ներկայացուցիչներից միայն Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն են այս ցուցանիշին հասել օրացուցային տարվա առաջին երկու ամիսների ընթացքում՝ սկսած 21-րդ դարի սկզբից։
Ուսմանն արդեն հավասարվել է պորտուգալացուն, ով նույնպես 16 գոլ է խփել հունվար-փետրվարին։
Ռեկորդը պատկանում է արգենտինացուն՝ նշված ժամանակահատվածում՝ 17 գոլ: