Թուրքիայի Սուպերլիգայի 25-րդ տուրի Ժոզե «Գալաթասարայ» — «Ֆեներբախչե» (0:0) խաղից հետո տանտերերը հայտնել են հյուրերի գլխավոր մարզչի՝ Ժոզե Մոուրինյու նկատմամբ քրեկան գործ հարուցելու ցանկության մասին։
Հանդիպումից հետո պորտուգալացի մասնագետը կոշտ մեկնաբանություններ է արել հակառակորդ թիմի հասցեին՝ ասելով, որ նրանք «կապիկների պես թռչկոտում են պահեստայինների նստարանին»։
««Ֆեներբախչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Թուրքիայում իր աշխատանքի հենց սկզբից մշտապես նվաստացուցիչ հայտարարություններ է արել թուրք ժողովրդի հասցեին։ Այսօր նրա հայտարարությունները անբարոյական մեկնաբանություններից անցել են պարզապես անմարդկային հռետորաբանության։ Մենք պաշտոնապես հայտարարում ենք Ժոզե Մոուրինյուի ռասիստական հայտարարությունների առնչությամբ քրեական գործ հարուցելու, ինչպես նաև ՈւԵՖԱ-ին և ՖԻՖԱ-ին պաշտոնական բողոքներ ուղարկելու մտադրության մասին»,- ասված է «Գալաթասարայի» հայտարարության մեջ։