Մադրիդի «Ռեալը» երբեք չի մտածել թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Օրելիեն Չուամենիին վաճառելու մասին ՝ չնայած նրան այս մրցաշրջանի քննադատություններին: Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ «արքայական» ակումբը շարունակում է ֆրանսիացի կիսապաշտպանին տեսնել ապագա թիմի կարևոր մաս: Չուամենին վայելում է ակումբի ղեկավարության, թիմակիցների և «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի վստահությունը։
Հիշեցնենք, որ նախկինում եղել են մի քանի դրվագներ, երբ Մադրիդի «Ռեալի» երկրպագուները սուլել են Չուամենին։ Մասնակցել է 33 հանդիպման՝ աչքի չընկնելով որևէ օգտակար գործողությամբ։