Forbes Sport-ը հրապարակել է MLS-ի 2025 թվականի ամենաթանկարժեք ակումբների վարկանիշային աղյուսակը։
Ամերիկյան ամսագիրը ուսումնասիրել է վերջին գործարքների տվյալները, վերլուծել հանրությանը հասանելի ֆինանսական տեղեկատվությունը և զրուցել թիմերի ավելի քան 50 ղեկավարների, սեփականատերերի, ներդրողների և ոլորտի ինսայդերների հետ:
Վարկանիշում ներառված չէ Սան Դիեգոն, որն այս տարի է նորամուտը նշել առաջնությունում: Լավագույն տասնյակում ներառվել են.
1. Լոս Անջելես ՖԱ – 1,25 միլիարդ դոլար
2. Ինտեր Մայամի՝ 1,2 մլրդ դոլար
3. Լոս Անջելես Գելեքսի – 1 միլիարդ դոլար
4. Ատլանտա Յունայթեդ -975 միլիոն դոլար
5. Նյու Յորք Սիթի – 875 միլիոն դոլար
6. Օսթին – 825 միլիոն դոլար
7. Սիեթլ – 800 միլիոն դոլար
8. Դի Սի Յունայթեդ – 785 մլն
9. Կոլամբուս – 735 միլիոն դոլար
10. Ցինցինատի — 730 միլիոն դոլար