«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոստովանել է, որ կարոտում է իր նախկին թիմի տնային մարզադաշտում տիրող մթնոլորտը։
«Եթե ինչ-որ բան կարոտում եմ, դա «Օլդ Թրաֆորդն» է»,- մասնագետի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Տեն Հագը գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդը» 2022-ից 2024 թվականներին։
Նրա գլխավորությամբ մակունիանցիները նվաճեցին Անգլիայի գավաթը և Անգլիայի լիգայի գավաթը։