Փետրվարի 22-23-ը կայացել են Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ մրցափուլի հանդիպումները։ Մրցաշարային աղյուսակի առաջատար «Յունիսպորտը» ընդունել է «Աթլետիկ Երևանին» և 5:2 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ՝ տանելով 12-րդ անընդմեջ հաղթանակը:
«Յունիսպորտի» կազմում խփած գնդակներով աչքի են ընկել Պուտրուս Վասիլևը, Գոռ Սարգսյանը , Մամիկոն Դերմենջյանը և Միխայիլ Պոտապովը: Եվս մեկ գոլ գրանցվել է ինքնագոլի արդյունքում:
Հանդիպման ֆոտոշարքը՝ ստորև.
Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության ավարտից 2 տուր առաջ «Յունիսպորտը» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 36 միավոր: Մոտակա հետապնդող «Երևանին» թիմն արդեն գերազանցում է ընդամենը 3 միավորով: Վերջինս 11 հաղթանակներից հետո 33 միավորով երկրորդ տեղում է:
Մրցաշարային աղյուսակ
# | Թիմեր | Խ | Հ | Ո | Պ | Գ | +։- | Մ | ||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 |
![]() |
Յունիսպորտ | 12 | 12 | 0 | 0 | 103 : 20 | 83 | 36 | |
2 |
![]() |
Երևան ՖԱ | 12 | 11 | 0 | 1 | 124 : 29 | 95 | 33 | |
3 |
![]() |
Արաքս-ՖԱՖ | 12 | 7 | 1 | 4 | 54 : 48 | 6 | 22 | |
4 |
![]() |
ՖԱ Սիեվն | 12 | 4 | 2 | 6 | 41 : 44 | -3 | 14 | |
5 |
![]() |
Աթլետիկ Երևան | 12 | 3 | 4 | 5 | 37 : 62 | -25 | 13 | |
6 |
![]() |
Էկովիլ ֆզ | 12 | 3 | 3 | 6 | 42 : 62 | -20 | 12 | |
7 |
![]() |
Լոգիկոն | 12 | 2 | 0 | 10 | 42 : 77 | -35 | 6 | |
8 |
![]() |
Թիմ Ագրո | 12 | 1 | 0 | 11 | 30 : 131 | -101 | 3 |
Առաջնության 13-րդ տուրում «Յունիսպորտը» հաջորդ շաբաթ պետք է մրցեր «Երևանի» հետ, սակայն առաջատարների միջև չեմպիոնական վճռորոշ հանդիպումը կկայանա մարտի 23-ին: Մինչ այդ՝ մարտի 16-ին, «Յունիսպորտը» 14-րդ տուրի շրջանակում կմրցի «Էկովիլի», իսկ «Երևանը»՝ «Աթլետիկ Երևանի» հետ: