«Բետիսի» վինգեր Անտոնին Իսպանիայում իր ելույթներով գրավել է եվրոպական գրանդների ուշադրությունը։
Սևիլիացիները 24-ամյա ֆուտբոլիստին վարձակալել են «Մանչեսթեր Յունայթեդից» հունվարին, իսկ գործարքը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը:
Նա «Բետիսի» կազմում արդեն խփել է երեք գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև Մյունխենի «Բավարիան»: