Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) նախագահ Ալեքսանդր Չեֆերինը պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին արժանի էր «Ոսկե գնդակին»։
«Լիովին․․. Ռոդրին Եվրո 2024-ը հաղթած Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» հոգին էր, որը վերջին տարիներին հաղթել է գրեթե ամեն ինչ։
Նա ավելի քիչ գոլեր է խփում, քան հարձակվողները, և, հետևաբար, կարող է ավելի քիչ տեսանելի լինել սովորական երկրպագուի համար, բայց փորձագետները գնահատում են նրան:
Ի վերջո քվեարկել է մոտ 100 լրագրող, որը մեծ թիվ է։ Միևնույն ժամանակ Ռոդրին կիրթ, համեստ և ընկերասեր տղա է, ինչը նույնպես կարևոր է։ Ես իմացա, որ նա կնվաճի «Ոսկե գնդակը» միջոցառման օրը, քանի որ նրանք միտումնավոր գաղտնի էին պահում դա: ՈւԵՖԱ-ում ոչ ոք նույնպես չգիտեր այդ մասին»,- Չեֆերինի խոսքերն է մեջբերում Delo.si-ն։