Իտալիայի առաջնության 26-րդ տուրում Միլանի «Ինտերը» հանդիպել է «Ջենոայի» հետ։ Խաղը կայացել է «Սան Սիրո» մարզադաշտում և ավարտվել է տանտերերի՝ նվազագույն հաշվով հաղթանակով:
Հանդիպման միակ գոլը 79-րդ րոպեին խփել է հարձակվող Լաուտարո Մարտինեսը։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն փոխարինվել է 65-րդ րոպեին:
Իտալիայի առաջնությունում անցկացրած 26 խաղից հետո Սիմոնե Ինձագիի թիմը 57 միավորով զբաղեցնում է առաջին տեղը՝ մեկ միավորով առաջ անցնելով «Նապոլիից»։ Ա Սերիայի 26-րդ տուրում «Նապոլին» իր հանդիպումը կանցկացնի փետրվարի 23-ին՝ արտագնա խաղում մրցելով «Կոմոյի» հետ: «Ջենոան» 30 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ տեղը: