Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն Բունդեսլիգայում արտագնա խաղերում անպարտելիության ռեկորդային շարք է սահմանել: Այս մասին հայտնում է Squawka-ն։
Այսօր նրա գլխավորությամբ «Բայերը» Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում առավելության է հասել «Հոլշտայնի» նկատմամբ (2:0): Իսպանացու գլխավորությամբ լևերկուզենյան թիմը 28 հանդիպում անընդմեջ չի պարտվել արտագնա խաղերում՝ սկսած 2023 թվականի մայիսի 27-ից, երբ գերմանական թիը 2022/23 մրցաշրջանի վերջին տուրում զիջեց «Բոխումին» (0:3):
Ալոնսոն այդպիսով գերազանցել է Ուդո Լատտեկի նվաճումը, որի ցուցանիշը 27-խաղն էր «Բավարիայի» և «Քյոլնի» հետ 1985-1992 թվականներին։