Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Մարսելոյի որդին՝ Էնցո Ալվեսը, պայմանագիր է կնքել մադրիդյան ակումբի հետ։
15-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա «սերուցքայինների» իր հասակակիցների թիմում։ Transfermarkt պորտալի համաձայն՝ երիտասարդ խաղացողի պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը:
Հիշեցնենք, որ Մարսելոն «Ռեալին» է միացել 2007 թվականին։ Մադրիդյան գրանդի կազմում բրազիլացին ընդհանուր առմամբ նվաճել է 25 տիտղոս։ Մարսելոն 5 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, 6 անգամ՝ Իսպանիայի առաջնությունում, 2 անգամ՝ Իսպանիայի գավաթում։