Իտալական «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին մեկնաբանել է իր պայմանագրի հետ կապված իրավիճակը, որն ավարտվում է 2026 թվականի հունիսի 30-ին։
«Ինչպես արդեն ասվել է, ամեն ինչ ունի սկիզբ և վերջ։ Այս մրցաշրջանի վերջում մենք կհասկանանք՝ ես պե՞տք է ավարտին հասցնեմ պայմանագիրս, թե՞ հեռանամ ակումբից մրցաշրջանի ավարտից հետո»,- Գասպերինիի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։
Ջան Պիերո Գասպերինին «Ատալանտայում» աշխատում է 2016 թվականից։ Այս ընթացքում իտալական ակումբը 2023/2024 մրցաշրջանում հաղթել է Եվրոպա լիգայում և երեք անգամ բրոնզե մեդալ նվաճել Իտալիայի առաջնությունում։
Ընթացիկ մրցաշրջանում 25 խաղից հետո «Ատալանտան» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է՝ 51 միավորով։