«Չելսիի» դարպասապահ Ռոբերտ Սանչեսը որոշել է փոխել սանրվածքը և սափրել է գլուխը։ Թիմի գլխավոր մարզիչն այդ ամենին հումորով է արձագանքել։
Առաջիկա հանդիպումից առաջ Էնցո Մարեսկային հարցրել են իսպանացի դարպասապահի նոր սանրվածքի մասին, իսկ իտալացին կատակով նշել է, որ ինքն է Սանչեսին խնդրել սափրել գլուխը, եթե ցանկանում է հանդես գալ մեկնարկային կազմում։
«Ես ուղղակի ասացի նրան, որ եթե նա ցանկանում է նորից լինել մեկնարկում, ապա պետք է ունենա նույն սանրվածքը, ինչ ես»,- ասել է Էնցո Մարեսկան։
«Չելսին» Պրեմիեր լիգայի հաջորդ հանդիպումը կանցկացնի «Աստոն Վիլայի» դեմ: