«Ինտեր Մայամիի» սեփականատեր Խորխե Մասը հայտարարել է, որ ցանկանում է ամերիկյան ակումբը դարձնել աշխարհի ուժեղագույններից մեկը։
Ներկայումս ամերիկյան ակումբում հանդես են գալիս այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսը, Սերխիո Բուսկետսը և Ժորդի Ալբան։
«Մեր առաջին հանդիպման ժամանակ Դևիդի [Բեքհեմի՝ «Ինտեր Մայամիի» համասեփականատիրոջ] հետ մենք համակարծիք էինք, որ չենք ուզում լինել պարզապես ևս մեկ MLS-յան ակումբ։ Մեզ համար շատ կարևոր էր ստեղծել գլոբալ մասշտաբի թիմ։
Մենք կառուցում ենք մեր սեփական «Գալակտիկոսը» (2000-ականների «Ռեալի» աստղային կազմի մականունը): Մենք միշտ ցանկացել ենք, որ մեր թիմում լինեն այնպիսի խաղացողներ, որոնք կգրավեն ամբողջ աշխարհի ուշադրությունը։ Ուզում ենք մտածել, որ, երբ հասնենք հաջողության, մարդիկ կասեն. «Այս տղաները «Ինտեր Մայամիից» փոխեցին MLS-ը` այն դարձնելով աշխարհի լավագույն լիգաներից մեկը»։ Բայց այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է հաղթել», — ասել է Մասը «Onside: Major League Soccer» փաստագրական սերիալում։
Նախորդ մրցաշրջանում «Ինտեր Մայամին» դարձավ MLS-ի կանոնավոր առաջնության հաղթող, սակայն փլեյ-օֆֆի մեկնարկում պարտվեց «Ատլանտա Յունայթեդին»։