Ֆրենկի դե Յոնգի գործող պայմանագրի ժամկետի երկարաձգումը «Բարսելոնայի» հետ հետաձգվել է մինչև մրցաշրջանի ավարտը։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյորի համաձայն՝ չնայած ֆուտբոլիստի գործակալ Ալի Դուրսունի և «Բարսայի» մարզական տնօրեն Դեկուի հանդիպմանը , պայմանագրի շուրջ բանակցություններում առաջընթաց չի գրանցվել: Ի վերջո, երկու կողմերն էլ որոշել են, որ այժմ քննարկումների ժամանակը չէ, և որ բանակցությունները տեղափոխել են մրցաշրջանի ավարտ։
Նշվում է, որ ինքը՝ կիսապաշտպանը, չի ցանկանում շտապել իր որոշման մեջ։ Նա մտադիր է տեսնել, թե որն է իր ներկայիս դերը թիմում։ Բացի այդ, նա ցանկանում է տեսնել, թե ինչ առաջարկներ կարող է ստանալ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ակումբի ավարտվում է 2026 թվականի հունիսին։
Նշվում է, որ «Բարսելոնան» չի պատրաստվում խաղացողին անվճար բաց թողնել ուստի վերջնական որոշումը կկայացվի այս ամառ։ Եթե հոլանդացին չհամաձայնի երկարաձգել պայմանագրի ժամկետը, ապա ակումբը նրան կհանի վաճառքի։