«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է իր կարծիքով թիմի ուզբեկ պաշտպան Աբդուկոդիր Խուսանովի ապագայի վերաբերյալ։
«Այս տղան ապագայում կարող է դառնալ հիանալի ֆուտբոլիստ։ Մենք նրա մեջ ներուժ ենք տեսնում։ Խուսանովը սառնասիրտ է գնդակով, իսկ խաղադաշտում՝ շատ արագ: Որոշումների կայացման գործընթացը պետք է բարելավվի, դա տարիքի հարց է»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ «քաղաքայինները» Խուսանովին ձեռք են բերել ֆրանսիական «Լանսից» 50 միլիոն եվրոյով։ 20-ամյա պաշտպանը անգլիական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականի կեսերը։