Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի պատասխան հանդիպմանը Մադրիդի «Ռեալը» չորեքշաբթի 3-1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»՝ Կիլիան Մբապեի հեթ-տրիկի շնորհիվ:
Հանդիպմանը ներկա է եղել մադրիդցիների նախկին գլխավոր մարզիչ և Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը։
«Եթե իմ խաղը Զիզուի մոտ ժպիտ առաջացրեց, ուրեմն ես աշխարհի ամենաերջանիկ երեխան եմ։
Զիզուն ինձ համար կուռք է և՛ որպես ֆրանսիացի, և՛ որպես մադրիդցի։ Զիզուն շատ բան է ներկայացնում մեզ՝ ֆրանսիացիներիս համար»,- մեջբերում է Մբապեին RMC Sport-ը։