Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը նշել է «արքայական» ակումբի ամենատաղանդավոր խաղացողի անունը։
«Ռոդրիգոն, հավանաբար, մեր թիմի ամենատաղանդավոր խաղացողն է: Նա շատ թերագնահատված է: Որոշ բաներ, որոնք նա անում է գնդակով, ինձ ստիպում են մտածել՝ ինչպե՞ս: Ես կկոտրեի կոճերս, եթե փորձեի դա անել», — Բելինգհեմի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգոն «սերուցքայինների» կազմում մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը 24-ամյա բրազիլացու տրանսֆերային արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։