«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը, որն ԱՊԼ-ի 29-րդ տուրի՝ «Ասթոն Վիլայի» դեմ արտագնա խաղում (2:2) դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ, նոր ռեկորդ է սահմանել Անգլիայի առաջնությունում՝ գերազանցելով մերսիսայդցիների նախկին հարձակվող Լուիս Սուարեսի ձեռքբերումը։ Այս մասին հայտնում է Squawka պորտալը։
Աղբյուրի համաձայն՝ Սալահը, որն Անգլիայի Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանի արտագնա խաղերում խփել է իր 15-րդ գոլը, այս ցուցանիշով ռեկորդակիր է դարձել մրցաշարի պատմության մեջ։ Նախկինում այս ռեկորդը պատկանում էր ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին, որը 2013/2014 մրցաշրջանում «Լիվերպուլի» կազմում արտագնա խաղերում 14 գոլի հեղինակ էր դարձել։
Այս մրցաշրջանում Սալահն ակումբի կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 29 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։