Անգլիայի Պրեմիեր լիգայի հերթական տուրում առաջատար «Լիվերպուլը» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Ասթոն Վիլայի» հետ (2:2):
Տանտերերի կազմում գոլերով աչքի ընկան Յուրի Տիլեմանսն ու Օլի Ուոտկինսը։ Մերսիսայդցիներից պատասխանեցին Մոհամեդ Սալահը և Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը։
Այս խաղից հետո «Լիվերպուլը» վաստակած միավորների քանակը հասցրեց 61-ի՝ շարունակելով մնալ մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը։ «Ասթոն Վիլան» 9-րդն է՝ 39 միավորով։
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․