«Ուրարտուն» նոր ֆուտբոլիստ ունի։ Ակումբը պայմանագիր է ստորագրել ռուս պաշտպան Դմիտրի Տիխիյի հետ։
Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
32-ամյա ֆուտբոլիստը իր կարիերայի ընթացքում հանդես է եկել Ռուսաստանը ներկայացնող ակումբներում, ինչպիսիք են Վլադիվոստոկի «Լուչը», Վլադիկավկազի «Սպարտակը», «Ֆակելը», «Տոմը», «Խիմկին» և «Նիժնի Նովգորոդը»։
Ֆուտբոլիստը միացել է երևանյան թիմին «Նիժնի Նովգորոդից»։