«Պադերբորնի» նախկին ֆուտբոլիստ Մարկուս Կրոշեն փոդքաստներից մեկում պատմել է զվարճալի պատմություն այն մասին, թե ինչպես է հանդիպել իր ապագա կնոջ՝ Վիկտորյայի հետ:
Նա պատմել է, որ Վիկտորիան այդ ժամանակ ակումբում զբաղվել է մարքեթինգով և եղել է ակումբի թալիսման՝ Հոլլի մկնիկի դերակատարը: Կրոշեն եղել է «Պադերբորնի» ֆուտբոլիստ 13 տարի, և այդ ընթացքում 373 հանդիպում է անցկացրել թիմի կազմում։ Միևնույն ժամանակ, Վիկտորիան երբեմն աշխատում էր ակումբի տնային հանդիպումներին որպես թալիսման՝ կրելով մկան կոստյում։
Հարցին, թե արդյոք նա ամուսնացել է թալիսմանի հետ, Կրոշեն ժպտալով պատասխանել է. «Ես այդպես չէի ասի, բայց դա ճիշտ է, այո: Սա մեր պատմությունն է։
Վիկտորիան աշխատում էր մի գործակալությունում, որը ներկայացնում էր այդ թալիսմանը: Նա ուսման ընթացքում աշխատել է այնտեղ։ Այդպես մենք հանդիպեցինք», — խոստովանել է Կրոշեն:
Հարկ է նշել, որ Հոլլի մկնիկը այսօր էլ օգտագործվում է «Պադերբորնի» հանդիպումների ժամանակ․ դա մեծ կապույտ գլխով և կարմիր քթով մկնիկ է։
2017 թվականի մարտին Կրոշեն դարձավ «Պադերբորնի» սպորտային տնօրեն, որը նրա ղեկավարությամբ բարձրացավ 3-րդ լիգայից Բունդեսլիգա։ 2019 թվականի հուլիսին նա դարձավ «Լայպցիգի» մարզական տնօրեն՝ փոխարինելով Ռալֆ Ռանգնիկին։ Նշենք, որ Մարկուս Կրոշեն ներկայումս Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» գործադիր տնօրենն է՝ ստանձնելով այդ պաշտոնը 2023 թվականի հուլիսին։ 2021 թվականից նույն ակումբում աշխատել է որպես մարզական տնօրեն։