Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնն առաջիկա օրերին չի մարզվի։
Ինչպես հայտնում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը՝ անգլիացին Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի՝ «Սելթիկի» հետ պատասխան խաղից առաջ արդեն ուներ սրունքի մկանի կապտուկ, ինչը հանգեցրել է հեմատոմայի առաջացման։
Հիշենցենք՝ Քեյնը երեկվա խաղում ստիպված է եղել փոխարինվել ընդմիջմանը:
Ըստ Bild-ի՝ 31-ամյա հարձակվողը խուսափել է լուրջ վնասվածքից, սակայն կարող է բաց թողնել փետրվարի 23-ին «Այնտրախտի» դեմ Բունդեսլիգայի 23-րդ հանդիպումը:
Այս մրցաշրջանում Քեյնը «Բավարիայի» կազմում անցկացրած 31 խաղում դարձել է 29 գոլի հեղինակ։