Չեմպիոնների լիգայի 1/16 եզրափակիչում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց շոտլանդական «Սելթիկի» հետ և երկու խաղերի արդյունքում (3:2) դուրս եկավ մրցաշարի 1/8 եզրափակիչ։
Հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը․ 63-րդ րոպեին գոլ խփեց Նիկոլաս-Գերիտ Կյունը։ Պատասխան գնդակը խփվեց երկրորդ խաղակեսին ավելացված 4-րդ րոպեին։ «Բավարիայի» կազմում աչքի ընկավ Ալֆոնսո Դևիսը։
1/8 եզրափակիչում մյունխենցիները կհանդիպեն «Բայերի» կամ «Ատլետիկոյի» հետ։
2024/25 ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի, քառորդ եզրափակիչի և կիսաեզրափակիչի վիճակահանությունը կկայանա 2025 թվականի փետրվարի 21-ին, ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով) Նյոնում, Շվեյցարիայում։
Հանդիպումների օրերը՝
1/8 եզրափակիչ՝ մարտի 4/5 և 11/12
Քառորդ եզրափակիչ՝ ապրիլի 8/9 և 15/16
Կիսաեզրափակիչ՝ ապրիլի 29/30 և մայիսի 6/7
Եզրափակիչ՝ մայիսի 31 (Մյունխեն)